«ԻՍՆԱ»-ն հղում տալով սիրիացի մի ակտիվիստի, գրում է, որ այսօր «Ալ Քաիդա»ի մասնաճյուղը համարվող "Ալ-Նուսրա" ճակատը ազատ է արձակել, օգոստոսի 28-ին Գոլանի տարածքում պատանդ վերցրած ՄԱԿ-ի 44 խաղաղապահներին։
Այդ խաղաղապահ ուժերը, որոնք բոլորը Ֆիջիի քաղաքացիներ են երկու շաբաթ «Ալ-Նոսրա» ճակատի մոտ գերի էին պահվել։
Անցյալ օրը «Ալ-Նոսրա» ահաբեկչական խումբը սոցցանցերում մի վիդեոժապավեն հրապարակելով տեղեկացրել էր, որ շուտով ազատ է արձակելու առևանգված այդ խաղաղապահներին։