Մեսսի. Ես չեմ մրցակցում Ռոնալդուի հետ
Սպորտ«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ինքը չի մրցակցում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
-Ես չեմ մրցակցում Ռոնալդուի հետ: Կարծում եմ` նա էլ ինձ հետ չի մրցում: Միակ բանը, որին իսկապես ձգտում եմ իմ թիմի համար ավելի լավ արդյունքների հասնելն է: Դրա համար եմ ես աշխատում, իսկ մարդիկ սիրում են խոսել Կրիշտիանուի հետ մրցակցության մասին,-Մեսսիի խոսքը մեջբերված է «Yahoo Sports»-ից:
Արգենտինացին խոսել է նաև ապաքինման ընթացքից.
-Աշխատում եմ չմտածել խաղադաշտ վերադառնալու ժամկետների մասին: Նպատակ չեմ դրել կոնկրետ օրի պատրաստ լինել: Իհարկե, կցանկանայի արդեն վաղը խաղադաշտ դուրս գալ, բայց բժիշկները չեն թույլատրում: Երբ նրանք ասեն, որ ես լիովին պատրաստ եմ, այդ ժամանակ էլ կխաղամ,-ասել է Մեսսին: