Բենիտես. Բենզեմայի նման ֆուտբոլիստի բացակայությունը միշտ զգացվում է
Սպորտ«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի` «Պարի Սեն Ժերմենի» (0:0) հետ խաղում զգացվում է հարձակվող Կարիմ Բենզեմայի բացակայությունը:
-Բենզեմայի նման ֆուտբոլիստի բացակայությունը միշտ զգացվում է: Ինչ վերաբերվում է նրան, որ մրցակցի ֆուտբոլիստները չկարողացան շատ վտանգավոր պահեր ստեղծել` դա ավելի շատ մեր ջանքերի արդյունքն է, ոչ թե մրցակցի թերության,-Բենիտեսի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման ապաքինվում է մկանային վնասվածքից: