«Ռոյտերս» լրատվական գործակալությունը գրում է, որ չնայած անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ եվրոպացիների մեծամասնությունը կողմ է Ուկրաինային առաջարկել անդամակցել Եվրամիությանը, սակայն Եվրոպայի ժողովուրդը տարաձայն է ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինայի անդամակցության հարցում: Ներկայումս, երբ Ուկրաինայում պատերազմ է պետական ուժերի և ընդդիմության միջև, այդ երկիրը սառը պատերազմից հետո ամենալուրջ ճգնաժամն է դարձել Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում:
ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Եվրոպայում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, եվրոպացիների ավելի քան 52 տոկոսը համոզված է, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինայում անդամակցության առաջարկ ներկայացնի: Եվրոպայի ժողովրդի 43 տոկոսը ևս դեմ է Եվրամիությունում Ուկրաինայի անդամակցությանը:
Եվրոպացիները խիստ տարաձայն են ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինայի անդամակցության հարցում: Այնպես որ եվրոպացիների 47 տոկոսը դեմ է արտահայտվել այդ կապակցությամբ: