ՌԻԱ ՆՈվՈՍՏԻ-ն գրում է, որ ՌԴ-ի Ռոստովի մարզի «Կամենսկվոլոկնո» ձեռնարկությունը տեղաշարժված ծանրության կենտրոնով փամփուշտը պահելու ընդունակ զրահաբաճկոն է մշակել: «Զրահաբճկոնը կարող է ամեն ինչ պահել: Այսօր ոչ մի այլ զրահաբաճկոն ունակ չէ դիմադրել ծանրացված, ամուր միջնաձողերով, տեղաշարժված ծանրության կենտրոնով փամփուշտներին», – հայտարարել են գյուտի հեղինակները: Նրանց խոսքերով, նորութը ձեռնարկությունում արդեն անցել է իր առաջին փորձարկումները: