Reuters-ը գրում է, որ Սիրիայի ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը հայտարարել է, որ օտարերկրյա ուժերի ցանկացած ներխուժում դիտարկվելու է իբրև ագրեսիա, եթե իրականացվի առանց պաշտոնական Դամասկոսի թույլտվության: Նախարարն ասել է, որ բոլոր միջամտությունները պետք է համաձայնեցվեն երկրի օրինական իշխանության հետ: «Սիրիան պետք է հաստատի բոլոր տիպի գործողությունները, լինեն դրանք ռազմական կամ մարդասիրական», – ընդգծել է Հայդարը: