Վենգեր. Կարտասվեմ, եթե տոնական շրջանի խաղերը հետաձգվեն
Սպորտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Լուի վան Գալի վերջին հայտարարությանը: Հոլանդացի մասնագետն ասել էր, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում պետք է ձմեռային դադար լինի:
-Երբ նոր էի սկսել աշխատել Անգլիայում, այդպես էի մտածում, բայց այժմ կարտասվեմ, եթե Սուրբ Ծննդյան շրջանի հանդիպումները հետաձգվեն: Տոնական օրերին ամբողջ Եվրոպան գալիս է Անգլիա, որպեսզի վայելի մեր խաղերը: Դա շատ կարևոր է անգլիական ֆուտբոլի համար: Մյուս առաջնություններում դադար է, և մարդիկ դիտում են Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը:
Ես կողմ կլինեմ, եթե դադար լինի հունվարի 1-ից հետո, իսկ ավանդույթները խախտել պետք չէ,-Վենգերի խոսքը մեջբերված է «Արսենալի» պաշտոնական կայքից: