Մովսիսյանից լուրջ պրեսինգի պահանջը բերեց վնասվածքների. Բուբնով
ՍպորտՓորձագետ Ալեքսանդր Բուբնովը վերլուծել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը: Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի ուժեղ որակներ է ունեցել է Մովսիսյանը, երբ խաղում էր «Կրասնոդար»-ում` Բուբնվոը նշել է, որ այնտեղ խաղում էին Յուրայի «վրա»:
«Մովսիսյանը ներխուժում էր տարբեր գոտիներ, ընդունում գնդակը և հարվածում, նա լավ հարված ունի: Կարողանում է գլխով խաղալ, ամուր է: Բայց նա ընդգծված կենտրոնական հարձակվող չէ, ինչպիսին Կուրանին է կամ Ձյուբան: Յուրան ավելի մանևրող է, նա նաև կարող է փոխանցումներով խաղալ: Ինչպիսի գոլային փոխանցում նա կատարեց «Մորդովիա»-ի դեմ խաղում…»,- Արմենպրեսի փոխանցմամբ` հիշեցրել է Բուբնովը:
Նրա կարծիքով` «Սպարտակ»-ում Մովսիսյանից սկսել են պահանջել լուրջ պրեսինգ, ինչը բերել է ծանարաբեռնվածությունների և, համապատասխանաբար, վնասվածքների: «Արդյունքում, երբ դու մշտապես չես խաղում, ապա հայտնվում ես ոչ լավ մարզավիճակում: Դա սկսել է երևալ: Եվ երբ Մովսիսյանը խաղում էր Օսբիլիսի հետ համատեղ, նրանք ստեղծել էին լավ կապ, այժմ դա չկա»,- Բունովի խոսքերն է մեջբերել sovsport.ru-ն: