Մանուչարյանն «Ամկար»-ի հետ խաղում դարձավ գոլի հեղինակ
ՍպորտՌուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րո տուրում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն «Ուրալ»-«Ամկար» խաղում դարձել է գոլի հեղինակ: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը` հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով` հօգուտ «Ուրալ»-ի:
Մանուչարյանը խաղադաշտ է դուրս եկել 85-րդ րոպեին: Մի քանի րոպե անց հայ հարձակվողը ներխուժել է տուգանային հրապարակ, որտեղ նրան վայր են գցել, իսկ մրցավարը նշանակել է 11 մետրանոց հարված: Այն հստակորեն իրացրել է անձամբ հայազգի ֆուտբոլիստը: Սա Մանուչարյանի 4-րդ գոլն էր ՊԼ-ի ընթացիկ առաջնությունում:
«Ամկար»-ի կազմում վնասվածքի պատճառով հանդիպմանը հայտավորված չի եղել Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
«Ուրալը» վաստակեց 19 միավոր ու բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Ամկարը» 13 միավորով 11-րդն է: