Նավաս. Ինձ ավելի ինքնավստահ եմ զգում, երբ սեյվեր եմ անում
ՍպորտՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Սելթայի» դեմ հանդիպման մասին (3:1)։
-Ես ինձ ավելի ինքնավստահ եմ զգում, երբ սեյվեր եմ անում։ Աստծուն շնորհակալ եմ դրա համար։ Շատ ուրախ եմ այդ հաղթանակի համար, ուրախ եմ, որ կարողացա տանտերերի գրոհները հնարավորինս չեզոքացնել։
Նոլիտոյի գո՞լը։ Դա լավ հարված էր, այն որսալը շատ դժվար էր։
Ինքնավստահությունը շատ կարևոր էր։ Այն հայտնվում է ջանասեր աշխատանքի և թիմակիցների աջակցության շնորհիվ,-ասել է Նավասը։