«Չելսին» ակումբային հակառեկորդ է սահմանել
Սպորտ«Չելսին» պարտվել է «Վեսթ Հեմին» Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում (1:2)՝ նահանջելով մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնական։
«Ազնվականները» ակումբային հակառեկորդ են սահմանել՝ երկրի առաջնության 10 խաղերի արդյունքում վաստակելով ընդամենը 11 միավոր։
«Վեսթ Հեմը», որը 20 միավոր ունի, իր պատմության մեջ Պրեմիեր լիգայում լավագույն մեկնարկն է գրանցել։