Գվարդիոլա. Հպարտ եմ, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչն եմ
Սպորտ«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի` «Քյոլնի» հետ հանդիպումից (4:0) հետո իր ուրախությունն է արտահայտել: Հիշեցնենք, որ այս հաղթանակը «Բավարիայի» համար Բունդեսլիգայի շրջանակում 1000-րդն էր:
-1000 հաղթանակ. սա հիանալի ցուցանիշ է և' մարզչի համար, և' երկրպագուների, և' խաղացողների ու ակումբի աշխատակիցների: Շատ հպարտ եմ, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչն եմ: Այս թիմը միշտ կմնա իմ կյանքի մի մասը:
Բարդ հանդիպում էր, քանի որ մրցակիցը մեզ ազատ տարածություն չէր տալիս: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե որքան բարդ է յուրաքանչյուր տուրի տրամադրվել հոգեբանորեն և հաղթել յուրաքանչյուր խաղում,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է Բունդեսլիգայի պաշտոնական կայքից: