«Ալաշկերտը» վստահ հաղթանակ տոնեց «Ուլիսի» նկատմամբ
ՍպորտՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Ուլիսին»:
«Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Աբրահամ Խաշմանյանի սաները երեք անպատասխան գոլ խփեցին. դուբլի հեղինակ դարձավ Միհրան Մանասյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հեբերը:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 24 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուլիսը» մնաց վերջին տեղում` ակտիվում ունենալով ընդամենը 2 միավոր:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 11-րդ տուր
«Ուլիս» - «Ալաշկերտ»` 0:3
Գոլերը` Մանասյան 59', 61', Հեբեր 79'