«Ման. Յունայթեդ»-«Ման. Սիթի» խաղի մեկնարկային կազմերը
ՍպորտԵրևանի ժամանակով 18:05-ին մեկնարկելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը` մանչեսթերյան դերբին: Թիմերի գլխավոր մարզիչներ Լուի վան Գալը և Մանուել Պելեգրինին այս խաղի համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ դե Խեա - Վալենսիա, Ջոնս, Սմոլինգ, Մարկոս Ռոխո, Շվայնշտայգեր, Շնայդերլին, Անդեր Էրրերա, Մատա, Ռունի, Մարտյալ:

«Մանչեսթեր Սիթի». Ջո Հարտ - Սանյա, Կոմպանի, Օտամենդի, Կոլարով, Ֆերնանդո, Ֆերնանդինյո, Տուրե, Սթերլինգ, Քևին դե Բրույնե, Բոնի:
Նշենք, որ այս հանդիպումից առաջ «Մանչեսթեր Սիթին» ունի 21 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ տեղում է` ակտիվում ունենալով 19 միավոր: