Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Աուգսբուրգի» դեմ խաղին
ՍպորտՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Աուգսբուրգի» միջեւ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի խաղին:
«Բորուսիան» թվիթերյան էջում ներկայացրել է թիմի մեկնարկային կազմն «Աուգսբուրգի» դեմ խաղում եւ հայտնել, որ Մխիթարյանն ազդրի մկանային խնդիրների պատճառով չի կարող դուրս գալ խաղադաշտ:
«Բորուսիա». Ռոման Բյուրկի, Մատիաս Գինտեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Գոնսալո Կաստրո, Սվեն Բենդեր, Իլկայ Գյունդոգան, Մարկո Ռոյս, Սինձի Կագավա, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:
Դորտմունդում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը բաց էր թողել նաեւ «Բորուսիայի» նախորդ խաղը, որում Թոմաս Տուխելի թիմը Եվրոպայի լիգայի երրորդ տուրում 3:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել ադրբեջանական «Գաբալայի» նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառով չէր մեկնել Բաքու: