Ֆուտզալ. Հայաստանը 3-րդ պարտությունը կրեց և զբաղեցրեց վերջին տեղը
Սպորտ
Էստոնիայում ավարտվում է ֆուտզալի աշխարհի առաջնության D խմբի մրցաշարը:
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր տանտերերի հետ և պարտվել է 1:2 հաշվով: Հայաստանի ընտրանուց գոլը խփել է Հենրիկ Գրիգորյանը:
Ավելի վաղ հայ ֆուտզալիստները պարտվել էին Կիպրոսին (2:3) և Լատվիային (3:4):
Հավելենք, որ Լատվիայի և Կիպրոսի հավաքականներն կվիճարկեն հաջորդ փուլի ուղեգիրը: