Դինամոյի հետ խաղն ինձ համար շատ կարևոր էր. Արազ Օզբիլիս
ՍպորտՀայաստանի հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մասնակցել է Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի «Դինամոյի» (3:2) հետ հաղթական խաղին:
«Սա մեր լավագույն խաղը չէր, բայց ամենակարեւորը հաղթանակն է: Ինչ վերաբերվում է իմ խաղին, ապա ես նույնպես լավ չխաղացի: Սակայն դա իր հիմքն ունի: Առայժմ լավագույն մարզավիճակում չեմ: Հնարավոր կլինի օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել, եթե պարբերաբար մասնակցեմ խաղերին: Այդ պատճառով այսօրվա խաղը ինձ համար շատ կարևոր էր»,- նշել է Օզբիլիսը:
Նշենք, որ «Դինամոյի» հետ խաղում Օզբիլիսն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ հայտնվել էր մեկնարկային կազմում: