«Ռոման»՝ A Սերիայի առաջատար
ՍպորտԻտալական A Սերիան 9-րդ տուրի արդյունքում ունեցավ նոր առաջատար: Փոխչեմպիոն Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային» եւ բարձրացավ առաջին տեղ: Հռոմեական ակումբից առաջին խաղակեսում աչքի ընկան կոտդիվուարցի Ժերվինոն ու եգիպտացի Մոհամեդ Սալահը, որը գրավեց իր նախկին թիմի դարպասը: Տանտերերը հաշիվը կրճատեցին ավելացված ժամանակում:
«Ռոման» վաստակեց 20 միավոր, իսկ «Ֆիորենտինան» ունի 18 միավոր եւ «Ինտերի» ու «Լացիոյի» հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Այս տուրում «Lացիոն» տանը 3:0 հաշվով հաղթեց «Տորինոյին»:
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Ռոմա»՝ 1:2
Խումա Բաբակար, 90+4 - Մոհամեդ Սալահ, 7, Ժերվինո, 34
Հեռացում` Մոհամեդ Սալահ, 87 («Ռոմա»)
«Լացիո» - «Տորինո»՝ 3:0
Սենադ Լուլիչ, 40, Ֆելիպե Անդերսոն, 70, 90+4
«Կյեո» - «Նապոլի»՝ 23:45-ին