Մինսկի խմբի համանախագահներին անհանգստացնում է ծանր տեխնիկայի կիրառումը հայ-ադրբեջանական սահմանին
ՔաղաքականԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խորապես մտահոգում է վերջին շրջանում մեծ տարամաչափի զինատեսակների և ծանր տեխնիկայի կիրառումը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում:
Նրա խոսքով` եթե երկու տարի առաջ Երևան կատարած իր առաջին այցի ժամանակ առանցքային խնդիրներից էր հակամարտող կողմերի միջև ընթացող դիպուկահարների Öփոխհրաձգությունը, ապա այսօր կողմերը կիրառում են ծանր տեխնիկա, ինչը կարող է հանգեցնել կործանարար հետևանքների:
«Ամենևին չնվազեցնելով դիպուկահարներից եկող վտանգը, քանի որ բազմաթիվ մարդկանց կյանքեր են խլվել դիպուկահարների կրակոցների հետևանքով, պետք է նշեմ, որ ներակումս տիրող իրավիճակը շատ ավելի վտանգավոր է: Մենք պետք է վերջ տանք այս ամենին: Անկերղծորեն ասած, ես կցանկանայի կողմերից ավելի մեծ հանձնառություն տեսնել՝ չկիրառելու այս զինատեսակները»,- նկատեց դիվանագետը:
Լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանն արդյոք չի՞ մերժել հետաքննությունների անցկացման առաջարկը, Ուորլիքը նշեց, որ այն դեռ չի ընդունվել Ադրբեջանի կողմից:
«Նրանք դեռ չեն ընդունել հետաքննությունների անցկացման մեխանիզմի ստեղծման առաջարկը, և մենք պետք է շարունակենք բանակցությունները, պարզելու, թե ինչպիսին պետք է լինեն այդ մեխանիզմները»,- ասաց համանախագահը: Ուորլիքը հավաստիացրեց, որ միջնորդները պատրաստակամ են քննարկել խաղաղ և երկարատև կարգավորման հասնելու բոլոր ուղիները և խողովակները: