Մարտինես. Իմ և Տորրեսի միջև առողջ մրցակցություն է
ՍպորտՄադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ջեքսոն Մարտինեսը, ով Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում իր թիմին օգնել էր հաղթանակ տանել «Վալենսիայի» նկատմամբ (2:1), հայտարարել է, որ իր և թիմակից Ֆերնանդո Տորրեսի միջև առողջ մրցակցություն է։
-Ես ու Ֆերնանդոն իրավիճակներին նույն կերպ ենք մոտենում։ Մենք փոխադարձ հարգանք ունենք միմյանց հանդեպ։ Տրամաբանական է, որ ես ցանկանում եմ խաղալ, երբ նրան դաշտում եմ տեսնում հանդիպման առաջին րոպեից, և նա նույնպես ցանկանում է խաղալ, երբ ինձ է տեսնում դաշտում։
Մեր թիմում փոխադարձ հարգանքի մթնոլորտ է։ Մենք հասուն մարդիկ ենք և կարող ենք այս կամ այն իրավիճակը խելամտորեն ընդունել,-ասել է Մարտինեսը։