Նավաս. Չենք դադարում մտածել,որ կարող ենք խաղալ ՉԼ-ի եզրափակչում
Սպորտ«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը հայտարարել է, որ այս մրցաշրջանում մադրիդյան թիմի երկրպագուներին փորձելու են ուրախացնել` Չեմպիոնների լիգայի 11-րդ գավաթը նվաճելով:
-Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք և հասկանանք, որ Չեմպիոնների լիգայում մեզ բարդ հանդիպումներ են սպասվում ինչպես խմբում, այնպես էլ փլեյ-օֆֆ փուլում: Մենք երբեք չենք դադարում մտածել, որ կարող ենք հասնել եզրափակիչ և հաղթել այդ խաղում: Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը նվաճելն ակումբի համար պատմական իրադարձություն էր: Փորձելու ենք կրկին հաղթել ՉԼ-ում` ձգտելով խաղ առ խաղ ավելի լավ հանդես գալ,-Նավասի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրից հետո «Ռեալն» ունի 7 միավոր և «Պարի Սեն Ժերմենի» հետ գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: