Լեմպարդ. Համոզված եմ` Մոուրինյուն դուրս կգա այս ճահճից
Սպորտ«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով այժմ հանդես է գալիս «Նյու Յորք Սիթիում», կարծում է` լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կկարողանա թիմին դուրս բերել դժվարին իրավիճակից:
-Վիճակագրությունը խոսում է Մոուրինյուի օգտին. Ժոզեն «Չելսիի» պատմության ամենահաջողակ մարզիչն է: Համոզված եմ` նա դուրս կգա այս ճահճից: Իհարկե, «Չելսին» վատ է սկսել մրցաշրջանը: Վերջին 10-15 տարիներին մենք նման իրավիճակի չենք սովորել, բայց կարծում եմ` թիմը կվերադառնա նախկին մակարդակին` չնայած Անգլիայի չեմպիոն դառնալը շատ բարդ կլինի,-Լեմպարդի խոսքը մեջբերված է «ITV»-ից:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետո «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը, իսկ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը Մոուրինյուին իրավիճակը շտկելու համար 2 շաբաթ ժամանակ է տվել: