Իբրահիմովիչ. Ինձ չի հետաքրքրում քննադատությունը, քանի որ ֆրանսերեն չեմ հասկանում
Սպորտ«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իրեն չեն հետաքրքրում ֆրանսիական մամուլի` իր վերաբերյալ քննադատական նյութերը:
«Հիանալի է, որ Չեմպիոնների լիգայի` «Ռեալի» հետ խաղից հետո հաղթեցինք: Մենք «Ռեալին» չենք պարտվել, իսկ դուք այնպես եք արձագանքում, որ ես մտածում եմ պարտության մասին...
Ինձ չի հետաքրքրում քննադատությունը, քանի որ ֆրանսերեն չեմ հասկանում: Այնպես որ` քննադատական նյութերին չեմ պատասխանելու»,-Զլատանի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Նշենք նաև, որ 34-ամյա Իբրահիմովիչը Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի` «Սենտ Էտյենի» հետ խաղում (4:1) գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո լեզու ցույց տվեց տեսախցիկներին: