ԱՄՆ-ը և Կանադան չեղարկել են ՌԴ-ի հետ համատեղ զորավարժությունները
ՄիջազգայինԱՄՆ-ի և Կանադայի իշխանություններն «Ուկրաինայի իրադարձությունների պատճառով» չեղյալ են հայտարարել Ռուսաստանի հետ համատեղ «Զգոն արծիվ» զորավարժությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Fairbanks Daily News-Miner ամերիկյան թերթին հայտնել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD) ներկայացուցիչ Չարլզ Մարշը:
Նրա խոսքով՝ վարժանքները չեղարկելու որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարության և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի կողմից:
Ռուս-ամերիկա-կանադական «Զգոն արծիվ» ամենամյա զորավարժություններն անցկացվում են 2006 թվականից, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: