ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային կոչ է արել վերացնել մահապատիժները
ՄիջազգայինՄԱԿ-ը Սաուդյան Արաբային կոչ է արել վերացնել գլխատման միջոցով մահապատժի ի կատար ածումը; Կտտանքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Խուան Մենդեզն ասել է, որ գլխատումը, որպես մահապատժի մեթոդ անմարդային, անարգալից և միջազգային օրենքով արգելված քայլ է: Մհապատժի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Քրիստոֆեր Հինզը նույնպես մտահոգություն է հայտնել միջազգային օրեքնի ստանդարդների կապակցությամբ Սաուդյան Արաբիայի անտարբերության շուրջ: ՄԱԿ-ի վերոնշյալ երկու փորձագետներն ընդգծել են, որ Սաուդյան Արաբայում դատաքննությունները անարդար են և շատ պարագաներում մեղադրյալներին չի թույլատրվում կապվել փաստաբանի հետ: 2014 թվականի սկզբիցի վեր Արաբիայում մահապատժի է ենթարկվել առնվան 45 մարդ: