Դուշանբեում կայացել է Աբրահամյան-Մեդվեդև հանդիպումը
ՔաղաքականՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրհամյանի և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին է վկայում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գահար Պողոսյանի հ րապարակած լուսանկարը: Հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ կառավարության ղեկավարների հերթական նիստին: ՀՀ վարչապետն առնաձնազրույց է ունեցել նաև Տաջիկստանի իր գործընկերոջ՝ Կոհիր Ռասուլզոդայի հետ: