"Անտարա"-լն գրում է, որ Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել; Երկրաշարժի հետևանքով վնասվել է մոտ 200 տուն, 2 մարդ վիրավորվել է; Վնասվել են կրթական ու առողջապահական հաստատություններ, գրասենյակային շինություններ, ճանապարհներ:Ինդոնեզիայի հիդրոօթերևութաբանական ազգային վարչության տվյալով՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բատուսանկար վարչական շրջանից 14 կմ հարավ-արևմուտք: