Կոուտինյոյի դուբլի շնորհիվ Լիվերպուլը հաղթեց Չելսիին
ՍպորտԱնգլիայի առաջնության 11-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 1։3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։
Տանտերերի կազմում 4-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Ռամիրեսը։ Հյուրերի կիսապաշտպան Կոուտինյոն առաջին խաղակեսի ավելացված վերջին րոպեին նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ 74-րդ րոպեին նաեւ երկրորդ գոլը խփեց։ 9 րոպե անց վերջնական հաշիվը ձեւակերպեց փոխարինման մտած Կրիստիան Բենտեկեն։
Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» վաստակեց 17 միավոր եւ բարձրացավ 7-րդ տեղ, իսկ «Չելսին» 12 միավորով շարունակում է մնալ 15-րդ տեղում։