Տուխել. Իմ թիմն արժանի է ամենաջերմ խոսքերին
ՍպորտԳերմանիայի առաջնության 11-րդ տուրի` «Վերդեր»-«Բորուսսիա» (1:3)հանդիպումից հետո դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր գոհունակությունն է արտահայտել արդյունքի կապակցությամբ, սակայն նշել է, որ ուրախանալու համար դեռ վաղ է:
-Շատ-շատ գոհ եմ: Իմ թիմն արժանի է ամենաջերմ խոսքերին: Առաջին խաղակեսում որոշ խնդիրներ կային, ոչ միշտ էր հաջողվում գրագետ հակագրոհներ կազմակերպել, բայց ընդմիջումից հետո թիմն ավելի լավ հանդես եկավ: Պետք է շարունակենք նույն ոգով: Մենք դեռ ոչինչ չենք նվաճել, ուստի վաղ է ուրախանալու համար,-Տուխելի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հավելենք, որ այժմ «Բորուսսիան» ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Բավարիային» զիջելով 5 միավորով: