Հարություն Մերդինյան. Ուրախ եմ, որ հաջողվեց Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել vv
ՍպորտԱրդեն տեղեկացրել ենք, որ Գլազգոյում ընթացող մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությանում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայ մարզիկը նժույգթափեր վարժությունում հավաքել էր 15.500 միավոր:
ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի հետ զրույցում Մերդինյանը կիսվել է տպավորություններով:
«Ընդհանուր առմամբ լավ ելույթ ունեցա: Ամեն ինչ նորմալ էր: Ինչ-որ տեղ սխալներ կային, կարող էի ավելի լավ հանդես գալ: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել»,- ասել է Հարություն Մերդինյանը: