Սեսար Ռոմերոյի գոլը հաղթանակ է պարգևել Վարդարին
Սպորտ
Մակեդոնիայի առաջնության 13-րդ տուրում «Վարդարը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել է «Մետալուրգին»: Գործող չեմպիոնի կազմում միակ գոլը խփել է «Փյունիկի» նախկին հարձակվող Սեսար Ռոմերոն:
«Վարդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Կիսապաշտպան Արտակ Դաշյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին:
Այս հաղթանակի շնորհիվ «Վարդարը», որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, վաստակել է 33 միավոր: