Մեսսին չի հասցնի ապաքինվել մինչև Կլասիկոն
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին, հայտնում է «Sport» պարբերականը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների, արգենտինացի ֆուտբոլիստը, համաձայն բժիշկների կանխատեսումների, չի կարողանա ամբողջովին ապաքինվել մինչև «Արքայական ակումբի» հետ հանդիպումը, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ծնկի կապանների վնասվածք ունի, որն ստացել էր սեպտեմբերի 26-ին Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում։