Բլինդը որոշել է այլևս հավաքական չհրավիրել վան Պերսիին
ՍպորտՀոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դանի Բլինդը այլևս հույսեր չի կապում հարձակվող Ռոբին վան Պերսիի հետ։
Ինչպես վստահեցնում է հոլանդական «De Telegraaf» պարբերականը, մասնագետը որոշել է այլևս ազգային հավաքական չհրավիրել 32-ամյա հարձակվողին։ Ավելի վաղ Բլինդը վա Պերսիին պատկանող ավագի թևկապը հանձնել էր Արյեն Ռոբենին։
Հիշեցնենք, որ Ռոբին վան Պերսին Հոլանդիայի հավաքականի կազմում 101 հանդիպում է անցկացրել՝ հեղինակելով 50 գոլ։