FA-ն կրկին պատժել է Ժոզե Մոուրինյուին
ՍպորտԱնգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին որակազրկել է մեկ խաղով և տուգանել 40 հազար ֆունտ սթերլինգով:
Պատճառն Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի` «Վեսթ Հեմի» հետ խաղից հետո (1:2) պորտուգալացի մասնագետի` մրցավարներին ուղղված քննադատությունն է: Այդ խաղում Մոուրինյուն ընդմիջման ժամանակ փորձել էր մտնել մրցավարական սենյակ, ինչի համար հեռացվել էր խաղադաշտից, իսկ հանդիպումից հետո տված հարցազրույցներում դժգոհել էր մրցավարների աշխատանքից:
Այսպիսով, Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի` «Սթոք Սիթիի» հետ հանդիպմանը չի կարողանա հետևել մարզչական գոտուց:
Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս FA-ն 50 հազար ֆունտ սթերլինգով տուգանել էր Մոուրինյուին Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի` «Սաութհեմփթոնի» հետ խաղից (1:3) հետո ասոցիացիայի և ԱՊԼ-ի մրցավարների հասցեին անհիմն քննադատություն է եղել: