Լուի վան Գալ. Նախկինում մեղադրում էիք պաշտպանության համար, այժմ` հարձակման
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի` «ԲԿՄԱ»-ի հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ լրատվամիջոցները միշտ էլ առիթ կգտնեն իր թիմից դժգոհելու համար:
-Կյանքիս ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» տարբեր փուլեր եմ տեսել և ոչ միշտ եմ տեսել «երազանքի թատրոն» թիմի: Իմ խոսքերից պետք չէ եթնադրություններ անել, թե վան Գալը կրկին ժամանակ է խնդրում: Դատեք ինքներդ` նախկինում ինձ մեղադրում էիք, որ թիմը վատ է պաշտպանվում: Այժմ մենք լավագույն պաշտպանություն ունեցող թիմերի շարքում ենք, ու հիմա քննադատում եք հարձակման համար: Եկեք մի փոքր համբերենք: Այո', ֆուտբոլը խաղ է, որտեղ անհրաժեշտ է գոլեր խփել, բայց ոչ միշտ է հեշտ դա անել:
Հասկանում եմ, որ բարդ է լինելու նաև վաղվա խաղում: «ԲԿՄԱ»-ն շատ կազմակերպված խաղ է ցուցադրում և, ամենայն հավականությամբ, կփորձի լավ պաշտպանվել: Ամեն դեպքում, մենք կփորձենք գոլ խփել,-ասել է հոլանդացի մասնագետը: