ИТАР-ТАСС-ը գրում է, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը համոզված է, որ պատժամիջոցները անօգուտ են գլոբալ առումով, դրանք խաթարում են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև կենսական կարևոր շահերը:
«Ֆրանս-ռուսական երկխոսության» համանախագահ Տյերրի Մարյանիի հետ հանդիպման ժամանակ Իվանովը ընդգծել է., որ Ֆրանսիան ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանք մատակարարող Եվրամիության առաջատար երկրներից է, քանի որ Ռուսաստանին մատակարարվող ֆրանսիական արտահանման ապրանքների 11 %-ը կազմում են գյուղատնտեսական արտադրության մթերքները, իսկ ներկայիս իրադրության պայմաններում ամեն բան ուղղակի վտանգված է ու ֆրանսիական արտադրողները կորցնում են ռուսական շուկան