gazeta.ru-ն գրում է որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայատարարել է, որ ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի դեմ չի պատերազմում, իսկ իրականացվող գործողությունները հարկ է գնահատել որպես հակաահաբեկչական գործողություն։ «Այն, ինչ անում ենք, ընդամենը շատ կարեւոր հակաահաբեկչական գործողության անցկացումն է։ Այն կշարունակվի որոշ ժամանակ։ Եթե ինչ-որ մեկին դուր է գալիս դա «Իսլամական պետության» դեմ պատերազմ կոչել, կարող է անել դա, բայց փաստն այն է, որ դա ընդգրկուն հակաահաբեկչական գործողություն է», — նշելէ Քերրին։