Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում մրցում էր խորվաթ Նևեն Զուգայի հետ։
Նախկինում մեր ըմբիշը 4 անգամ մենամարտել էր Զուգայի հետ և հաղթել բոլոր 4 գոտեմարտերում։ Ի ուրախություն մեզ՝ Արսենն այսօր կրկին ուժեղ գտնվեց՝ 4։0 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ և վերջապես նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը։
Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում 75 քաշային Ջուլֆալակյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի նկատմամբ, 1/8 եզրափակիչում 12։1 հաշվով պարտության մատնել ավստրիացի Ֆլորիան Մարխլին, քառորդ եզրափակիչում 11։2 հաշվով առավելության հասել մեքսիկացի Խուան Էսկոբարի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 1։0 հաշվով առավելության հասել վրացի Զուրաբի Դատունաշվիլու նկատմամբ։