Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան Էս մարդկանց ճամփել է պետք, իրենք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ. Նարեկ Կարապետյան Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան


Կարո՞ղ եք համատեղ ապրել նրա հետ. աստղագուշակ

Lifestyle

Ինչպե՞ս սովորել միևնույն տարածքում ապրել տարբեր մարդկանց հետ:  
Ա՜խ, այդ մարդիկ...որոնց հետ բախտի քմահաճույքով կամ պարտադրանքով մենք պետք  է մի ողջ կյանք գոյատևենք: Նրանք վերադառնում են ուշ գիշերով` դուռն ուժեղ շրխկացնելով, բոլորովին չհիշելով, որ հարևանները երկրորդ կամ երրորդ երազն են տեսնում: Կարող են բարձր խոսել, երգել, հայհոյել...Իսկ միգուցե ձեր բախտը բերել է, և ձեր հարևանների նման զգայուն, բարի և հասկացող մարդիկ չկա՞ն...
Ամեն դեպքում, ձեզ չի խանգարի իմանալ, թե ինչ կարելի է սպասել կենդանակերպի որևէ ներկայացուցչից, որը ձեր դրկիցն է դարձել:

Խոյ
Այս նշանի ներկայացուցիչը  նախաձեռնող է:
Բայց Աստված չանի, որ նրա  խելքին փչի նորոգել սանտեխնիկան... կոտրած տաշտակի առաջ կմնաք: Կքանդի ծորակը, որ փոխի կամ նորոգի, բայց սկսած գործը կիսատ կթողնի և նույն ոգևորությամբ կանցնի այլ գործի: Ամեն դեպքում իմացե’ք, որ ինչ-որ բան նորոգելու կամ տեղադրելու պոռթկման պահին պետք չէ նրան խանգարել. դա կնշանակի սպանության փորձ անել: Նրա բնավորության ամենադրական կողմն այն է, որ միշտ հավատում է իր ուժերին:
Նրանից հերոսություն մի’ սպասեք այն պահերին, երբ ուղղակի պահանջվում է ինքնատիրապետում: Օրինակ, եթե մի քիչ երկար եք նստել զուգարանում, կարող է ոտքով հարվածել դռանըª հասկացնելով, որ համբերությունն սպառվել է:
Խոյի հետ նույն տարածքում ապրելիս կարևորն այն է, որ նրա էներգիան ուղղորդեք ճիշտ հունով:  Խոյը ինքը կաշխատի իրեն տիրապետել մարզասարքերի, սպորտային խաղերի միջոցով:

Ցուլ

Եթե ցանկանում եք Ցուլին վռնդել տնից, կահույքը մի քանի անգամ  անակնկալ վերադասավորե°ք: Նույնիսկ մուտքի կարպետը առանց զգուշացնելու փոխելը Ցուլին կկատաղեցնի: Բայց պետք չէ նրան անընդհատ այդպիսի փորձերով կատաղեցնել: Հիշե’ք, որ կատաղած Ցուլը վտանգավոր է կյանքի համար:  Եզրակացությունը հետևյալն է. եթե ձեր Ցուլ հարևանը խաղաղ է, նա բավականին անվնաս է: Ցուլն ընդհանրապես անվնաս է, եթե հաշվի չառնեք պահպանողականությունն ու անիմաստ համառությունը:
Վերջում` շատ  օգտակար խորհուրդ. Գիշերե’ք տանը: Ցուլը տանել չի կարողանում կենսակերպի փոփոխությունը, իսկ եթե դուք որոշել եք նրան լքել, նա դրան չի դիմանա. դուք էլ եք նրա սեփականությունը:

Երկվորյակ

Երկվորյակի կյանքի իմաստը հեռախոսով խոսելն է: Երբ հարցը դրան է վերաբերում, նրա դիմացկունությանը նույնիսկ Ցուլը կնախանձի, իսկ խանդավառությանը` Խոյը: Երկվորյակն անընդհատ ձգտում է շփվել և տպավորությունները թարմացնել, դրա համար էլ չի խորշում ոչնչից. սիրում է, դեղին մամուլը, իսկ մակուլատուրայի կուտակը խոհանոցում ձեզ նույնիսկ նստելու տեղ չի թողնի: Միասին ապրելու հաճույքը չպետք է փչացնի ձեր հարևանը: Ուշադրություն մի° դարձրեք, որ Երկվորյակն անընդհատ հայտնվում է տեսադաշտում, դուք վայելե’ք ձեր կյանքի հաճույքը: Նա սիրում է միշտ միացրած պահել ձայնարկիչը, հեռուստացույցը: Եվ վերջում` Երկվորյակին հատուկ է իր իսկ խելքից դեպրեսիվ վիճակում հայտնվել, ժողովուրդը նրան անվանում է խելքից պատուհաս:  

Խեցգետին

Նրա սառնարանը լիքն է մթերքով, պահածոյացման գործընթացը սրընթաց առաջ է գնում: Դա կարելի է հասկանալ: Պատկերացրե’ք, թե ինչ սարսափելի է, երբ մարդը գիշերվա  3-ին սովածությունից արթնանում է և հայտնաբերում, որ սառնարանը դատարկ է: Այդպիսի բան, որ բոլորի հետ էլ կարող է պատահել, բայց ոչ Խեցգետնի, դա նրա համար սթրես է:  
Խեցգետնի համար իր տունը արտաքին աշխարհից թաքնվելու վայր է: Հյուր չի  ընդունում ու ինքն էլ միշտ տանը նստած` անընդհատ նեղանում է, չգիտես ումից և ինչից: Նրա հետ շփվելիս անընդհատ բողոքներ կլսես: Իսկ ամենավատն այն է, որ ամեն առիթով հիշում է իր ծննդաբանությունը: Բայց ամենաշատը պետք է վախենալ նրա հովանավորությունից: Այս դեպքում նրան կարելի է հսկայական ագռավի նմանեցնել, որը հոշոտում է ձեր հոգին:

Առյուծ

Եթե Առյուծի մտքով անցնի, որ դուք որոշել եք ստվեր գցել իր  վրա կամ հավասարվել իրեն, ձեզ կարելի է անկեղծորեն ցավակցել: Եթե նրան ծափահարեք` հիացմունքից խեղդվելով, հրաշալի է. բայց միևույնն է նրան կհետաքրքրի ավելի  էլիտար ու վառ մի բան, օրինակ` ինքը: Պետք չէ հույսեր փայփայել, որ այդպիսի հարևանի հետ կինոնովելը շարունակություն կունենա: Դեռ ձեր բախտը կբերի, եթե Ջրհոս եք ծնվել: Այդ դեպքում Առյուծի համար իսկապես հետաքրքիր կլինի ձեզ հետ:  Նա կսկսի ձեզ ցուցադրել իր փայլը, պատմել զվարճալի դեպքեր իր կյանքից, պարգևել սիրային արկածներ, իսկ դուք նրան կհիշեցնեք ազատության, հավատարմության մասին` նկատի ունենալով, որ պետք է ավելի հասարակ լինել, թե չէ նրա շահագործումից չես փրկվի:

Կույս

Շնորհավորում ենք: Ձեր կողքին քայլող գրադարան է հայտնվել: Սա ավելի ծանր դեպք է, քան Երկվորյակը: Ա՜խ, այդ նյութպաշտը: Օրինակ` խոսք է գնում շոկոլադից, Կույսը միանգամից անհրաժեշտ ինֆորմացիա կքաղի հանրագիտարանից կամ ինտերնետից և հաճույքով մեջբերումներ կանի: Նա  նաև բամբասկոտ է, պարտադիր հետաքրքրվում է, թե ով է, որտեղից, երբ, ինչքան...
Ինչ, ինչ, բայց տեխնիկայից լավ է հասկանում:

Կշեռք

Ասենք, վերադարձել եք արձակուրդից և տեսնում եք, որ աղբամանը լիքն է, կարծես մեկ ամիս չեն թափել: Այդպես է, որովհետև Կշեռքի հետ եք ապրում: Ուղղակի նրա վիճակի մեջ պետք է մտնեք. ախր շատ զզվելի է ափսե լվանալը, աղբ թափելը, երբ շուրջդ այնքան նրբագեղ  է ու գեղեցիկ:
Երբ կատաղությունից պատրաստ եք պայթել, հայտնվում է Կշեռքը, ճպճպացնում է թարթիչները, հմայիչ ժպտում, կարծես ձեր առջև փրփրածին Աֆրոդիտեն է: Եթե նույն բնակարանում ապրում եք Կշեռք-կնոջ հետ, ի±նչ պետք է անեք... իհարկե կներեք նրան և չեք էլ իմանա, թե նրա կեղծավոր ժպիտի տակ ինչ է թաքնված: Ինչ խոսք, գեղեցկությունը հզոր զենք է:

Կարիճ

Եթե ապրում եք բարոյական նվաստացումների ենթարկող սադիստի հետ, նշանակում է, որ նա Կարիճ է: Բայց այս անհուսալի դրության մեջ էլ դրական բան կա: Կարիճի հոգեբանական գիշատչությունը երաշխիք է, որ նա անուշադրության չի մատնի ձեր ամենափոքր բացթողումն անգամ, թերությունը, սխալը, ձեր որևէ պարտությունը: Իսկ հնարավորության դեպքում թունավոր խայթը հաճույքով կմխրճի ձեր ամենացավոտ տեղը: Ձեզ մնում է այդ անկուշտ արնախումին կերակրել ձեր բացասական էներգիայով, կամ հրաժեշտ տալ բոլոր թերություններին: Այսպիսով մաքրելով ձեր էությունը` կարիճը կտեղափոխվի այնտեղ, ուր բացասականը շատ է:
 
Աղեղնավոր

Ահա, թե ումից կարելի է անառողջ լավատեսություն սովորել: Սկսվել է երկրաշարժ, և տունը րոպե առ րոպե  կարող է քանդվե±լ: Հրաշալի է: Մենք այդ մի քանի րոպեները լիաթոք և հումորով կապրենք, իսկ միգուցե հետո լավ հնարավորություններ բացվեն: Աղեղնավորը մահվան մահճում էլ իրեն կպահի ինչպես ամբիոնից խոսելիս. «հասկանու՞մ ես, մահվան փիլիսոփայությունը պետք է ընկալել, իսկ քանի դեռ չենք հասկացել, հոգու հանգստության մասին մտածելը վաղ է... »: Եթե ձեր աշխարհայացքում հակասություններ, իսկ վարքում թերություններ լինեն, աղեղնավորը չի սպասեցնի: Առանց ուժ ու ջանք խնայելու` պրոբլեմը նոր մակարդակի կբարձրացնի: Ամբողջ բնակարանը կողողի թռուցիկներով, իսկ թերացողների համար տրակտակ կհորինի` «Ինչու՞ պետք է ափսեները կեղտոտ չթողնել»: Իհարկե, ամենադրականն այն է, որ տնից երբեմն բացակայում է երկար ժամանակով:

Այծեղջյուր

Շատ կարևոր մետաֆիզիկական հարց է առաջանում. բայց Այծեղջյուրը հոգի ունի՞: Եթե ունի, ուրեմն որտե՞ղ է թաքցրել, և ինչպե՞ս գտնել: Հոգի ունենալը նա համարում է իր գլխավոր թերությունը: Այծեղջյուրը իշխանատենչ է և պահանջկոտ: Քարացած դեմքով բարձրանում է կարիերայի սանդուղքով: Այծեղջյուրի հետ ապրելիս հիշե’ք, որ նա ծայրահեղ կասկածամիտ է և մարդատյաց: «Իսկ եթե hանկարծ մի բան այնպես չլինի՞» ,- քրթմնջում է քթի տակ և նայում շուրջը: Օրվա մեջ հինգ անգամ կարող է զգուշացնել, որ գազը պետք է անջատել և անգամ քո հետևից կստուգի: Պետք է համբերությամբ զինվել: Որպեսզի Այծեղջյուրը ձեզ վստահի, պետք է համատեղ ապրեք ամենաքիչը երկու հարյուր տարի: Այծեղջյուրին կարելի է հասկանալ. կյանքի ընթացքում նա այնքան փորձությունների է երթարկվել, և փորձը այնքան մեծ է: Այդ պատճառով էլ կաթից այրվելով` ջրի վրա էլ կփչի: Կփչի, կփչի... Կփչի-կտանի մարդկային հարաբերությունների «կեղևը»: Առանց ավելորդ սենտիմենտալ նախաբանի` տանը կսկսի կարգուկանոն հաստատել: Ներողամտության չսպասեք. անկյուն կկանգնեցնի:   

Ջրհոս

Ջրհոսի հետ կյանքը փորձություն է, որին կարող են ոչ բոլորը դիմանալ: Չնայած էլեկտրոնային դրախտը երկրի վրա ցնցող է. յուրաքանչյուր սենյակում` ինտերնետ, յուրաքանչյուր անկյունում` մեկական նոթբուք: Բայց էլեկտրաէներգիայի ինչպիսի ծախս է պահանջվում:
Ժամանակի ընթացքում կպարզվի, որ Ջրհոսը նաև աստղագուշակ է: «Քիչ գիտես, լավ կքնես». -կհիշեցնի այս ասույթը, երբ սկսի կարմայի մասին խոսել: Ջրհոսի հետ հարևանությունը կբերի հետևյալին.  անկախ ու ազատ Ջրհոսը հանկարծ կանհետանա` իր հետևից թողնելով չվճարված հաշիվներ:

Ձուկ

Ձեր այս հարևանը մի թերություն ունի. լոգարանը մշտապես զբաղված է. Ձկնիկը վայելում է ջուրը: Չհամարձակվեք նրան խանգարել. նա երազում է: Բացի դրանից` Ձուկը նեղացկոտ է. հեշտ է վիրավորելը: Հիշեք, որ նա դեռ ձեզ պետք կգա, քանի որ Ձուկը շատ դրական կողմեր ունի: Եթե մեղավորության զգացում ներշնչեք, ինչ զոհողություն ասես որ չի անի, հատակը կլվանա, ձեր բոլոր գործերը կանի: Ձկան հետ ձեր տանը մի մեծ ձայնադարան կհայտնվի և դուք պետք է հաշտվեք նրա երգացանկին: Հնարավոր չէ նրան խնդրել ինչ- որ բան վերանորոգել, բայց դրա փոխարեն նրա մոտ կարող եք անկեղծանալ: Նա հաճույքով կզոհահաբերի իր ժամանակը ձեր խնդիրները հասկանալու համար, նույնիսկ կարտասվի ձեր հետ: Ձեր Ձկնիկը գրող է, հոգեբան կամ հոգեթերապևտ . ավելի լավ է լռեք...ինչպես ձկները:
 

 

Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել ԿարապետյանԱմեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիՄեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանՏպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանԵթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՆոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներԺողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանԻնչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԻնդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Բոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն Մարուքյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ ՍարգսյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՍամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Շուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ ՍողոմոնյանԵս երբեք չեմ ընկճվում. մեզ օդի ու ջրի նման փոփոխություն է պետք՝ ուժեղ կամքով առաջնորդ. Աննա ՄայիլյանՆիկոլ Փաշինյան, վախկոտը դու ես, էդ ո՞ւմ ես դու վախեցնում, քեզնից վախեցող չկա. Արեգա ՀովսեփյանՄուրճն այս իշխանության խորհրդանիշն է, իսկ բահը՝ մեր, ժողովու՛րդ, բահը կառուցելու մասին է. ԿարապետյանՄի մարդու ներվայնացնելու ադաթը անենք, նկարվե՞նք. Նարեկ Կարապետյանը՝ հավաքի մասնակիցներինՄարդիկ մտածում էին, որ ես վերադառնալու եմ, և ամեն ինչ անում էին, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձը․ Ռոբերտ ՔոչարյանԿոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին Եթե խուժանություն չլինի ՔՊ-ի կողմից, չեմ կասկածում՝ Սամվել Կարապետյանն է հաղթելուՎաղվա օրվա նկատմամբ վստահությունը մեզ տալիս է Սամվել Կարապետյանը. Ալիկ ԱլեքսանյանՔՊ-ն վախեցած է, քանի որ մարդիկ խելքի են գալիս, գիտեմ՝ Սամվել Կարապետյանը կլինի վարչապետՍիսիանի ձայնագրությունները մարտ-ապրիլի են. ինչի՞ են հիմա հրապարակում. Արամ ՎարդևանյանԷվա Խաչատրյանը կիսվել է ծովափնյա լուսանկարներով Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Գյումրիում բացվել է Հիշատակի ծառուղիՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթը«Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալՊաշտոնաթողությունից հետո նախագահը եվրոպական շրջագայություններում անվտանգության աշխատակից չի ունեցել Մահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքումՈչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը․ տարածի՛ր Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի պաշտոնական նախընտրական տեսահոլովակը․ քվեարկի՛ր 3-ի օգտինՌուսաստանի հանդեպ պետք է վարել ճկուն քաղաքականություն, ինչը ՔՊ խմբակին հասու չէ․ Հրայր ԿամենդատյանՀՀ իշխանությունը կրկին հիշել է Հռոմի ստատուտըՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր Ինչպիսի երկրում ենք ուզում ապրել՝ դաժա՞ն, թե՞ ուժեղ․ Մենուա ՍողոմոնյանՀայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փոշիացվում ենՓոփոխության համար համար 3․ Ալիկ Ալեքսանյան10 միլիոն արևային վահանակ Սահարայում. Էներգետիկ հեղափոխություն, թե՞…Փաշինյանին ձայն տվողները պետք է գիտակցեն՝ ինչի՛ օգտին են քվեարկում և ինչ կստանան․ Ավետիք Չալաբյան