rt.com-ը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել հայտարարությամբ, սըտ որի, բանակցությունների արդյունքում Ուկրաինայի իշխանություններին հաջողվել է գերությունից ազատել 57 զինվորականի: Այդ մասին հաղորդագրություն Ուկրաինայի նախագահը գրել է թվիթթերյան իր միկրոբլոգում:
Իրենց հերթին չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները ևս հաղորդել են գերիների փոխանակման մասին: Նրանց տվյալներով՝ Կոնստանտինովկա բնակավայրի մերձակայքում տեղի է ունեցել 37 ուկրաինացի զինվորականներին և 37 զինյալների փոխանակում: