Ազար. Փորձում եմ կենտրոնանալ թիմի խաղի և հաղթանակների վրա
Սպորտ«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, թե ինչպես են թիմում փորձում դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրից հետո գործող չեմպիոն «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը, իսկ Ազարը դեռ ոչ մի գոլ չի խփել:
-Այժմ ես ամեն օր աշխատում եմ: Պետք է մարզվեմ և փորձեմ մոռանալ ամեն ինչ, որպեսզի լավ ֆուտբոլիստ դառնամ: Փորձում ենք ստեղծված իրավիճակը միասին քննարկել: Շփումը շատ կարևոր է: Երբ գործերը վատ են ընթանում, զրույցները շատ են օգնում: Մարդիկ հուսահատվում են, երբ թիմը չի հաղթում, բայց պետք է հիշել, որ հաղորդակցությունը շատ կարևոր է: Այս տեսանկյունից մեզ մոտ ամեն ինչ լավ է:
Դրական և բացասական պահերին մենք մնում ենք պրոֆեսիոնալ: Ինքս թերթեր չեմ կարդում, չեմ հետևում քննադատություններին: Փորձում եմ կենտրոնանալ թիմի խաղի և հաղթանակների վրա,-Ազարի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Էդեն Ազարը տարաձայնություններ ունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ և գրեթե չի շփվում նրա հետ: