«Փյունիկ»-ը դուրս մնաց Հայաստանի գավաթի խաղարկությունից
ՍպորտՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Հայաստանի գործող գավաթակիր «Փյունիկը» դուրս մնաց հետագա պայքարից:
Կապանում կայացած «Գանձասար-Կապան»-«Փյունիկ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց և նախորդ խաղում հաղթելով գործող չեմպիոնին 3-1 հաշվով` «Գանձասար-Կապան»-ը կշարունակի պայքարը: Մյուս խաղում հաջորդ փուլի ուղեգիրը նվաճեց «Միկա»-ն, որն արտագնա խաղում հաղթեց «Շիրակ»-ին նվազագույն հաշվով:
Նոյեմբերի 25-ին կայանալիք պատասխան հանդիպումներում կմրցեն «Արարատ»-ը ու «Ալաշկերտ»-ը, «Բանանց»-ը ու «Ուլիս»-ը: