ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է 36 հորիզոնականով
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կրկին նահանջում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 127-րդ տեղում է և նախորդ ամսվա համեմատ նահանջել է 36 հորիզոնականով:
Դասակարգման աղյուսակում նոր առաջատար կա: Պատմական արդյունք է գրանցել Բելգիայի ֆուտբոլի ընտրանին՝ գլխավորելով վարկանիշային աղյուսակը: Գերմանիան, Արգենտինան, Պորտուգալիան, Չիլին, Իսպանիան, Կոլումբիան, Բրազիլիան, Անգլիան և Ավստրիան հաջորդում են միմյանց: