«Շիրակ»-ի և Գոռ Էլյազյանի միջև պայմանագիրը խզվել է
ՍպորտԳյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբի, Ակումբի ղեկավաարության և Ակումբի դարպասապահ Գոռ Էլյազյանի փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Շիրակ»-ի և Գոռ Էլյազյանի միջև գործաղ պայմանագիրը:
Այդ մասին տեղեկացրին «Շիրակ»-ի մամուլի ծառայությունից:
Էլյազյանը «Շիրակ»-ին է միացել 2014/15 թթ մրցաշրջանից: Ակումբի կազմում նա մասնակցել է 39 հանդիպման, որից 38-ը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում և մեկ գավաթային հանդիպում:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի կազմում Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/15 մրցաշրջանի արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր: