Մենդեշ. Մոուրինյուն որևէ բան ապացուցելու կարիք չունի
Սպորտ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ պորտուգալացի մասնագետը չի հեռանալու լոնդոնյան ակումբից:
-Ժոզեն որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունի: Նա վաղուց հեղինակություն է ձեռք բերել, շատ տիտղոսներ է նվաճել: Ովքեր կարծում են, որ նա հնարավորություններ չունի, կարող են շարունակել նույն ձև մտածել: Նրա հեռանալու համար նախադրյալներ չկան: Մոուրինյուն լավագույնն է, նա կլուծի բոլոր խնդիրները,-Մենդեշի խոսքը մեջբերած է «BBC»-ից:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրից հետո «Չելսին» ունի 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը: