Հենրիխ Մխիթարյանը՝ «Գաբալա»-ի հետ խաղի մասին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի «Բորուսիա»-«Գաբալա» խաղին:
«Առաջին գոլի ժամանակ դժվար էր, բայց դրանից հետո մրցակցի պաշտպանությունում դատարկ տեղեր առաջացան: Դա էլ պատճառն էր, որ գրոհեցինք ավելի շատ: Ամեն ինչ ավելի հեշտացավ երկրորդ գոլից հետո: «Գաբալա»-ն լավ թիմ է, ես գիտեմ մարզչին, ճանաչում եմ Զենևին, Բեզոտոսնուն, Անտոնովին ու Վերնիդուբին: Ինչ կապված է Բաքու չմեկնելուն, ապա ես ուզում էի մեկնել: Սակայն անվտանգության նկատառումներով որոշվեց, որ մնալու եմ Դորտմունդում»,-ասել է Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը խոսել է նաև խաղի ժամանակ հայ երկրպագուների ներկայությանը՝ մասնավորապես շեշտելով. «Գերմանիայում բազմաթիվ հայրենակիցներ ունեմ, ովքեր հաճախում են «Բորուսսիա»-ի խաղերին: Պետք չէ մտածել, որ դա կապված է ադրբեջանական թիմի դեմ խաղի հետ: Այդ երկրպագուները եկել էին ինձ համար, այլ ոչ ադրբեջանական թիմի դեմ»:
Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանական «Գաբալայի» դեմ խաղում։ «Բորուսիայի» ֆուտբոլիստները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը։ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլիստ Հենիրխ Մխիթարյանը դարձավ գեղեցիկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։