ԵԼ. Հենրիխ Մխիթարյանը` տուրի խորհրդանշական հավաքականում
ՍպորտՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականը: Լավագույնների թվում ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Գաբալայի» դեմ խաղում դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Դարապասապահ` Սերգեյ Ռեժիկով («Ռուբին»):
Պաշտպաններ` Կրիստիան Մաջո («Նապոլի»), Մարիո Գասպար («Վիլյառեալ»), Ուեսլի Հուդտ («Լացիո»):
Կիսապաշտպաններ` Ջորդան Այբ («Լիվերպուլ»), Դանիել Հեստադ («Մոլդե»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսսիա Դորտմունդ»), Ֆիլիպ Շոբեսբերգեր («Ռապիդ»):
Հարձակվողներ` Մանոլո Գաբյադինի («Նապոլի»), Ռաուլ Բոբադիլյա («Աուգսբուրգ»), Իյակի Ուիլյամս («Ատլետիկ Բիլբաո»):

Հավելենք, որ ԵԼ-ի չորրորդ տուրի հանդիպումների արդյունքներին կարող եք ծանոթանալ այս և այս հղումներով: