Կլոպն ուզում է Վալդեսին «Լիվերպուլում» տեսնել
ՍպորտԴարպասապահ Վիկտոր Վալդեսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», կարող է համալրել «Լիվերպուլի» կազմը։
Ինչպես հաղորդում է «Don Balon»-ը, նրա ծառայությունները հետաքրքրում են «Կարմիրների» նոր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։ Գերմանացի մասնագետին այնքան էլ դուր չի գալիս Սիմոն Մինյոլեի խաղը, և նա ցանկանում է ուժեղացնել թիմի այդ գիծը։
Հիշեցնենք, որ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» Վալդեսին տեղափոխել էր երիտասարդական թիմ։ Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ «Կարմիր սատանաները» պատրաստ են իսպանացի դարպասապահին անվճար հանձնելու այլ թիմի, միայն ոչ անգլիական։