Բլան. Ռոնալդուի հետ զրույցի մասին ոչինչ չեմ ասելու
Սպորտ«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը հերթական անգամ հրաժարվել է պատմել, թե Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի` «Ռեալի» հետ հանդիպումից հետ մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինչ է ասել իրեն:
Հիշեցնենք, որ ֆրանսիական մամուլում լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն` Ռոնալդուն ասել է, թե ցանկանում է խաղալ փարիզյան ակումբում:
-Լրագրողները գրում են այն, ինչ ցանկանում են: Ես այս թեմայով ոչինչ չեմ ասելու, քանի որ լրագրողները շատ յուրօրինակ մարդիկ են: Երբ ես փողոցում տեսնում եմ, որ մարդիկ իրար ականջի բան են շշնջում, նրանց խոսակցությունն իմանալու ցանկություն չեմ ունենում,-ասել է Բլանը: