Էնրիկեն հստակ չգիտի` կմասնակցի՞ Մեսսին «Ռեալի» հետ խաղին
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Լիոնել Մեսսիի ապաքինման ընթացքի և Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի` «Ռեալի» հետ նոյեմբերի 21-ին կայանալիք խաղին մասնակցելու հավանականության մասին:
-Ինչպե՞ս է ընթանում Մեսսիի ապաքինումը: Շատ լավ: Կա՞րճ պատասխան է: Անխոս, Մեսսիի հետ շատ ավելի ուժեղ ենք, բայց մենք հիանալի թիմ ու հնարավորություններ ունենք: Մենք մեկ քայլ առաջ ենք կատարել, և այդ ամենը տքնաջան աշխատանքի շնորհիվ:
Մեսսիի` «Ռեալի» հետ խաղին մասնակցության վերաբերյալ կարող եմ միայն ասել, որ ֆուտբոլիստի համար ամենաանտանելին վնասվածքի կրկնությունն է: Մենք ցանկանում ենք, որ Լեոյի ապաքինումը ճիշտ ընթանա,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Հիշեցնենք, որ Մեսսին ծնկի վնասվածքից պատճառով խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 26-ից: